ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Սխալներ

Սխալներ
28.07.2026 | 00:05

Հուլիսի 28

Ես ձեր վահանն եմ:
Աշխարհի տված ոչ մի հարված չի կարող վնասել ձեզ: Պատկերացրեք, որ ձեր և ամեն տեսակ անարգանքի միջև ամրակուռ վահան կա դրված: Մտապահեք այս զորավոր զգացումը. արծարծեք ձեր ներսում այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի ուժ չկարողանա խաթարել ձեր ներքին խաղաղությունը: Այս ճանապարհով սքանչելի հաղթանակներ կարելի է շահել:
Երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վրիպել ու սխալներ կատարել այն գործերի մեջ, որոնք ձեռնարկելով` կամեցել եք Իմ կամքը կատարել:
Կասեմ, որ պատահած վրիպումները սխալներ չեն. առանց դժվարինը հաղթահարելու չեք կարող անհրաժեշտ դասը սովորել. այդ ձախողումներն անհրաժեշտ են փորձառության միջոցով կարևոր գիտելիքներ սովորելու համար: Պսակը խոստացված է ոչ թե նրան, ով իր ճանապարհն անցնում է առանց արգելքների, այլ նրան, ով հաղթահարում է արգելքները իր ճանապարհի:
Խաղաղությունը շուտով ապահովելու համար տրված դասը լավ սովորեք. կիրարկելով այն թե՛ իրական կյանքում, և թե՛ ձեր սրտերում:
Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով:
Իմ չափանիշներից ավելի պակաս չափանիշներ չպետք է ունենաք:
«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:
Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ